Այս օրերին վաղուց սպասված Լճաշենից Սևանի թերակղզի ձգվող առափնյա ճեմուղու կառուցման աշխատանքները գործնական փուլ են մտել։ Նախագծող ընկերությունն արդեն հայտնի է։ Մրցույթի ընթացքում ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունն արդեն սկսել է նախագծման աշխատանքները։ Ինչպես դեռ 2018ին էին նշել, նախատեսվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիներն առանձնացնել հատուկ նշաններով, ցուցանակներ տեղադրել, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգիստ կազմակերպել, կառուցել ու հիմնանորոգել դեպի հուշարձաններ տանող ճանապարհները:
Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայատարարություն էր տարածել, որ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճին հարակից տարացքներում մինչև 1901․5 մետր բարձրության վրա գտնվող կառույցները։
Հուսանք այս փոփոխություններից հետո հանգիստը Սևանում ավելի հարմարավետ ու գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար, և մարդիկ, առանց պարիսպների ու պատերի վրայով թռվռալու, կարող են զբոսնել Սևանի շուրջ։
ՀԳ․ Նկարում երևում է, թե ժամանակին ինչ ազատ և ընդարձակ են եղել լողափերը։ Հուսանք նորից կունենանք ազատ ափերում զբոսնելու հնարավորություն․․․