Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։
Բաժանորդագրվել
1990 թվականի հունիսի 10-ին արցախցի Իգոր Ներսիսյանը լողալով անցել է Մեծ Սևանի մի ափից մյուսը։ Անդադար լողալով 15 ժամ 50 րոպե 37 վայրկյան, անցնելով 45 կմ՝ նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդի բարդությունը միայն մեծ տարածություն հաղթահարելը չէր: Ջրի ջերմաստիճանը ռեկորդի գրանցման ընթացքում եղել է 12 աստիճան, ինչը ևս բարդացրել է Իգորի Ներսիսյանի գործը: Նրանից տարիներ անց նրա ռեկորդը գերազանցել է ՀՀ ՊՆ զինծառայող Պետրոսյանը, 13 ժամում անցնելով 50 կմ ջրի 9-14 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, սակայն այդ ռեկորդը չի գրանցվել, քանի որ չի նկարահանվել և Գինեսի ռեկորդների գրքից ներկայացուցիչ չի եղել: