Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է

Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է

Սևան եկող հանգստացողների մեծ մասը նախընտրում է Փոքր Սևանի լողափերը: Գլխավոր ճանապարհներին մոտ լինելը Փոքր Սևանի լողափերին տալիս է առավելություն: Բայց բնության իսկական սիրահարները անտեսում են հեռավորությունը և հասնում են Մեծ Սևան: Այնտեղ լողափերը ազատ են՝ հիմնականում մարդու ներգործությունից զերծ մնացած: Եվ, քանի որ այնտեղ են հասնում բնությունը սիրող մարդիկ, նրանք չեն կեղտոտում այդ ափերը: Այդ ափերը առանց մաքրելու ավելի մաքուր են, քան վճարովի շատ ու շատ լողափեր: Տեսարանն աննկարագրելի է: Նայում ես դիմացդ և հորիզոնում տեսնում ես միայն լիճը: Հեքիաթային են արևածագերն ու մայրամուտները: Իսկ գիշերային աստղերի առատությունն ու մթության մեջ լճի ալիքների ձայնը ամբողջացնում են օրվա տպավորությունները:

  • Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է
  • Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է
  • Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է
  • Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է
  • Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է
  • Մեծ Սևանն աննկարագրելի գեղեցիկ է
Վերջին նյութերը