Լավ փոփոխություններ Սևանի թերակղզում

Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

Բաժանորդագրվել
Լավ փոփոխություններ Սևանի թերակղզում

2019թ. հոկտեմբերի 23-ին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը հանդիպել է Սևանի թերակզու տարածքում առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անբարեկարգ տաղավարները նոր տաղավարներով փոխարինելու հարցը: Տնտեսվարողները համաձայնել են գոյություն ունեցող առևտրի անբարեկարգ տաղավարներն ապամոնտաժել և թերակղզու կենտրոնական հատվածում, ավտոկանգառի երկայնքով միատեսակ բարեկարգ տաղավարներ տեղադրել: Նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև իրենց միջոցներով թերակղզու կենտրոնական հատվածից դեպի եկեղեցի տանող ճանապարհի լուսավորության ցանցի կառուցման և ճանապարհի երկայնքով նստարաններ տեղադրելու վերաբերյալ:

Քննարկվել է նաև թերակղզու տարածքում հեծանիվների վարձույթի 2 կետ հիմնելու հարցը, որոնցից մեկը լինելու է թերակղզու մուտքի մոտ, կանգառի հարևանությամբ, իսկ մյուսը՝ թերակղզու կենտրոնական հատվածում: Թերակղզու հատվածում տեղադրվելու են նաև բանկոմատներ և վճարային տերմինալներ:

Աշխատանքները կիրականացվեն մինչև 2019 թվականի ավարտը:

Քննարկվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածի հյուրանոցների և ռեստորանների՝ ամանորյա տոներին աշխատելու և տոնական միջոցառումների կազմակերպման հարցը:

Ծաղկաձորի և Սևանի հյուրանոցների /ներկայացուցիչների/սեփականատերերի/ հետ քննարկվել է նաև Ծաղկաձորից դեպի Սևանի թերակղզի և Սևանից դեպի Ծաղկաձոր անվճար ավտոբուսներ տրամադրելու և զբոսաշրջիկներին տեղափոխելու հարցը, ինչը էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:

Վերջին նյութերը
Սեղմեք այո, եթե ցանկանում եք բաժանորդագրվել մեր կայքի նորություններին։