Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։
ԲաժանորդագրվելՈւ՞ր գնալ օգոստոսի առաջին հանգստյան օրերին: Իհարկե Սևան՝ մասնակցելու «Սևան միջազգային երաժշտական փառատոն»-ին, զովանալու, հանգստանալու և միաժամանակ վայելելու լավ երաժշտություն:
Այս տարի արդեն 5-րդ անգամ տեղի է ունենալու «Սևան երաժշտական փառատոն»-ը: Փառատոնի հիմնական գաղափարն է տարվա մեջ գոնե մեկ անգամ շնորհակալություն ասել Սևանին, համախմբել Սևանը սիրող մարդկանց, տոնել, և տոնը նվիրել Սևանին:
Փառատոնը լիելու է 2 օր՝ օգոստոսի 3ին և 4ին: Օգոստոսի 3ին փառատոնը կկայանա Սևանի #1 հանրային լողափում, օգոստոսի 4ին Սևանի Գրենոբլի հրապարակում՝ Բոհեմ արվեստանոց-թեյարանի հարևանությամբ: Փառատոնին մասնակցելու են հայաստանյան և արտասահմանյան ռոք և ֆոլկ խմբեր: Կազմակերպվելու է նաև վրանային գիշերակաց: Ցանկացողները կարող են մատչելի վրան վարձել և գիշերել լողափին: Առաջին երաժշտական օրը կավարտվի խարույկով և հաճելի զրույցներով:
Փառատոնի մուտքն ազատ է: Բարձր տրամադրությունը՝ երաշխավորված: