Սևանի «Ռակետաները»

Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

Բաժանորդագրվել
Սևանի «Ռակետաները»

Անվիճելի փաստ է, որ Խոհրդային Միության վերջին տարիներին Սևանի առափնյա հատվածում մատուցվող ծառայություններն ավելի բարձր մակարդակի էին, քան հիմա: Սևանն իսկապես համարվում էր Խորհրդային Միության կարևոր հանգստավայրերից մեկը։ Հայաստան մտնող ցանկացած զբոսշրջիկ պետք է այցելեր Սևանա թերակղզի։ Իսկ թերակղզի գալ ու չզբոսնել Ռակետա նավով գրեթե անհնար էր․․․ Նավերը երկուսն էին։ Նավավարները միշտ կոկիկ հարդարված նավավարի համազգեստով էին, ոչ թե հողաթափ-շապիկներով։ Նավամատույցն էլ չեք համեմատի այժմյան կիսաքանդ նավամատույցի հետ։ Ցավոք այժմ այդ նավերը վերածվել են անշարժ ռեստորանների և էլ չեն ճեղքում Սևանի ալիքները։ Մեկը գտնվում է դեպի Գավառ ճանապարհին, մյուսը՝ դեպի Շորժա ճանապարհին։

Վերջին նյութերը
Սեղմեք այո, եթե ցանկանում եք բաժանորդագրվել մեր կայքի նորություններին։