Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։
Բաժանորդագրվել
Սևանի գրողների ստեղծագործական տան շենքը շատերին է ծանոթ: Այն հեռվից նշմարվում է թերակղզու վրա իր սպիտակ գույնով, իսկ մոտիկից զարմացնում իր ճարտարապետական լուծումներով: Կառույցի ճարտարապետները Գևորգ Քոչարն ու Միքայել Մազմանյանն են: Գրողների ստեղծագործական տան շենքի շինարարությունը սկսվել է 1932 թվականին: Այն ժամանակ այժմյան թերակղզին դեռ կղզի էր: Հնագստյան տունը կառուցվել է հենց կղզու վրա, և աստիճաններ են եղել միանգամից լիճն իջնող: 1937-ին կառույցի ճարտարապետներն էլ շատերի պես ակսորվել են Սիբիր և միայն Ստալինի մահից հետո են վերադարձել Հայաստան: 1964 թվականին, հյուրանոցի կառուցումից 30 տարի անց, Գևորգ Քոչարին հանձնարարվել է վերակառուցել գրողների միության շենքը: Նա ևս մեկ հարկ է ավելացրել հյուրանոցի և հյուրանոցին կից կառուցել առանձին ճաշարանի շենքը: Ճաշարանի շենքն արդեն կառուցել է թերակղզու վրա: Ճաշարանի շենքը մեկ սյան վրա կանգնած ու թերակղզու ժայռերին հենված կառույց է և հանդիսանում է խորհրդային մոդեռնիզմի աշխարհում ամենաճանաչված նմուշներից մեկը: