Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։
Բաժանորդագրվել«Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցը, որը շատերին հայտնի է որպես Որորների կղզի, գտնվում է Սևանից Գավառ տանող ճանապարհի ձախ մասում, Նորաշեն գյուղի մոտ։ Վերջին տարիներին հենց այստեղ է անց կացվում «Sevan Startup Summit»-ը, ու ոմանք սկսել են այդ հատվածն անվանել նայև «Սամմիթի ափ»։ Արգելոցն իրենից ներկայացնում է 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ առափնյա հատված, ընդհանուր 12,7 կմ պարագծով, որտեղ ապրում և վերարտադրվում են տարածքի միակ էնդեմիկ բնակիչները՝ հայկական որորները։ Բացի հայկական որորներից, տարածքը լի է նաև այլ թռչուններով (նկարները ներքևում)։ Այս հատվածում են նաև Սևանա լճի փոքրիկ կղզիները։ Արգելոցը մարդկանց գրավում է իր մարդու ազդեցությունից զերծ մնացած բնությամբ, սպիտակ ավազով ափով, անտառապատ տարածքներով, և բազմատիպ թռչունների գեղեցկությամբ։