Ի՞նչ փոխել Սևանում

Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

Բաժանորդագրվել
Ի՞նչ փոխել Սևանում

Գնալով Սևանում հանգստացողների թիվը պակասում է: Շատերն այս փաստը կապում են Սևանի նկատմամբ իրականացվող սև փիարի հետ: Ամեն ամառ մի արտասովոր բան հորինում ու տարածում են ժողովրդի մեջ: Այս տարի էլ այդպես եղավ: Կանաչ Սևանի մասին լուրերը շատ արագ տարածվեցին, բայց իրականում այն լողափերը, որ հիմնականում ընդունում են հանգստացողներին, բավականին մաքուր էին: Մաքուր էին, բայց հանգստացողներ չկային: Հիմա արդեն ամբողջ լրատվամիջոցները գովում են Սևանը, ասում, որ մաքուր է: Բայց խնդիրներ կան, որոնք հետ են պահում հանգստացողներին:

 

Իսկ ի՞նչ փոխել Սևանում

  1. Իջեցնել գները:
    Սևանում և Վրաստանում հանգստի գները գրեթե նույնն են, և երբ նախատեսում են գոնե մեկ շաբաթ հանգստանալ, ընտրում են Վրաստանը: Սևանն առավելություն ունի միայն հեռավորության տեսանկյունից, ու Սևան գալիս են հիմնականում մինչև մեկ շաբաթ հանգստացողները:
  2. Ավելացնել հարմարավետությունը:
    Լողափերին գտնվող տնակների շարքում դեռ կան տնակներ, որոնք տարրական սանհանգույց չունեն: Իսկ այն տնակները, որոնք ունեն, համարում են դա շատ մեծ առավելություն ու դրա համար կրկնակի գին ուզում:
  3. Ունենալ ճաշարաններ:
    Եթե մարդ մեկ-երկու օրից ավել է նախատեսում հանգստանալ, իր համար սնվելն արդեն խնդիր է դառնում: Շատ քիչ լողափեր ունեն ճաշարաններ: Իսկ միջին եկամուտ ունեցող ընտանիքի համար ամեն օր ռեստորանում սնվելը այդքան էլ հարմար չէ:
  4. Կազմակերպել ուղևորափոխադրում:
    Լինի մատչելի տրանսպորտ, որը օրվա մեջ գոնե մեկ անգամ կհասցնի Երևանից միչև լողափ:
  5. Թարմացնել տնակների կահույքը:
    Տնակներում հիմնականում տեղադրված է այն կահույքը, որն արդեն տանից դուրս են հանել ու ,մեղմ ասած, օգտագործման համար այդքան էլ հարմար չէ:
  6. Հետևել մաքրությանը:
    Ամեն հանգստացողից հետո մանրակրկիտ մաքրեն սենյակները և փոխեն սպիտակեղենը: Եթե ընդհանուր զուգարան կա լողափում, գոնե ժամը մեկ մաքրեն:
  7. Կազմակերպել տարբեր մարդկանց համատեղ հանգիստը:
    Լողափում ամեն անկյունից հնչող տարբեր տեսակի երաժշտությունը խանգարում է հանգստանալ: Ճիշտ կլինի ունենալ ընդհանուր կայանատեղի, որտեղ կկանգնեն բոլոր մեքենաները, ու տաղավարները տեղակայված կլինեն ավելի հեռու մեքենաներից: Իսկ տաղավարներն էլ իրարից մի քիչ հեռու լինեն, որ մի տաղավարի արդեն գինովցած հանգստացողների աղմուկը չխանգարի մյուս տաղավարի հանգստացողներին:
  8. Բարձրացնել անձնակազմի որակը:
    Մի քիչ ժպիտով, գրագետ, կոկիկ տեսքով, ինչու չէ միանման համազգեստով աշխատակիցները ավելի կբարձրացնեն ձեր լողափի նկատմամբ վստահությունն:

 

Վերջին նյութերը
Սեղմեք այո, եթե ցանկանում եք բաժանորդագրվել մեր կայքի նորություններին։