Երևանից Սևան հասնելու 3 տարբերակ

Երևանից Սևան հասնելու 3 տարբերակ

Եթե ցանկանում եք հասարակական տրանսպորտով Երևանից հասնել Սևան, ձեզ ենք առաջարկում 3 տարբերակ․
1․ Երիտասարդական մետրոյի մոտից 15 րոպե ինտերվալով աշխատող 8 տեղանոց մեքենաների միջոցով։ Մեքենաները աշխատում են առավոտյան 8։00-ից երեկոյան 20։00-ն։ Լողափնյա հանգստի շրջանում մեքենաները տեղափոխում են նաև մինչև Սևանի հանրային լողափ։ Տոմսի արժեքն է 700 դրամ։

2․ Երևան-Սևան-Շորժա Գնացքի միջոցով։ Գնացքն աշխատում է լողափնյա հանգստի շրջանում միայն (հունիսի 15ից-սեպտեմբերի 15) ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Գնացքը շարժվում է Երևանի Ալմաստ կայարանից՝ առավոտյան 8։00։ Վեռադառնում է Շորժայից 17։00-ին։ Սևանի կայարանում լինում է 18։00-ին։

3․ Տաքսիների միջոցով: Տաքսիներն աշխատում են անձը 1000 դրամ տարբերակով (եթե ցանկանում եք ձեզանից բացի ուղևոր չլինի, վճարում եք 4000 դրամ)։ Ժամային գրաֆիկը բավական ճկուն է։ 

Վերջին նյութերը
Սեղմեք այո, եթե ցանկանում եք բաժանորդագրվել մեր կայքի նորություններին։