Подпишитесь на наш Telegram-канал, чтобы всегда быть в курсе вариантов отдыха, скидок и событий на Севане.
ПодписатьсяՔարը քարի վրա դնելը տարբեր մարդիկ տարբեր ձև են հասկանում։ Ոմանք այդ գործողությունը վերածում են արվեստի ու ստեղծում են անհավանական թվացող կոմպոզիցիաներ։ Առարկաները հավասարկշռելը որպես արվեստի ճյուղ տարածված է Ճապոնիայում, Սկանդինավյան երկրներում։ Իսկ Հայաստանում այդ ոլորտում ստեղծագործում է քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը։ Նրա ինքնատիպ գործերը զարմացրել են շատերին։ Սկզբում փորձել է հետաքրքրությունից ելնելով, հետո դարձել է հոբբի, իսկ հիմա պատրաստվում է ցուցահանդես կազմակերպել այդ գործերով։ Ցավոք, ի տարբերություն մյուս արվեստի գործերի, կոմպոզիցիաները երկար չեն ապրում: Այն պետք է տեսնել հենց տեղում, կամ լուսանկարներով։
Թվում է, թե պինդ նյարդեր պետք է ունենալ արդյունքի հասնելու համար։ Իրականում, երբ սկսում էս փորձել, այն ավելի շատ հանգստացնում է և հիանալաի արտ-թերապիայի տարբերակ է։
Հետևեք Ռաֆայել Մանուկյանի ինստագրամի էջին