Подпишитесь на наш Telegram-канал, чтобы всегда быть в курсе вариантов отдыха, скидок и событий на Севане.
ПодписатьсяՍևանի տուրիստական հնարավորությունները գրեթե չեն օգտագործվում։ Անվիճելի փաստ է, որ Հայաստան եկած զբոսաշրջիկներից 10-ից 9ը լինում են Սևանա թերակղզում, հիանում Սևանավանքով, հեռվից վայելում լճի գեղեցկությունը ու շարունակում են ճանապարհը դեպի Դիլիջան։ Զբոսաշրջիկը ինքնակամ գալիս է Սևան, բայց մենք ունենք խնդիր Սևանում պահելու։ Լողափերի մատուցած ծառայությունները մեղմ ասած հետաքրքիր չեն զբոսաշրջիկին։ Ամեն ծառի տակ դրված մանղալով, երկաթից տաղավարներով ոչ ոքի չես գայթակղի, իսկ կիսաներկված տնակները, որոնց համար հյուրանոցի գներ են ուզում, վերջնականապես սպանում են տուրիստի մեջ Սևանում մնալու ցանկությունը․․․
Զբաղմունքներ, որ կան Սևանում, բայց քչերն են օգտվում դրանցից