Подпишитесь на наш Telegram-канал, чтобы всегда быть в курсе вариантов отдыха, скидок и событий на Севане.
Подписаться«Ժայռ» լողափի այս տնակը կառուցվել է 2001թվականին։ Այն կառուցվել է Ժայռ հասարակական կազմակերպության հիմնադիր Ալիկ Մինասյանի և ընկերների ջանքերով և ձեռքերով։ Սկզբում տնակը 3 հարկ է եղել և բավականին հեռու է եղել ափից։ Երբ ջուրը բարձրացել և հասել է տնակին, առաջին հարկը ապամոնտաժել են, և տնակը ստացել է մեզ արդեն ծանոթ տեսքը։ Տնակը միշտ ծառայել է ընտանիքի, ընկերների և լավ մարդկանց համար։ Տնակը կոմերցիոն նպատակով վարձով չեն տվել։ Բազմաթիվ տեսահոլովակներ են նկարվել այստեղ, ֆիլմերից հատվածներ։ Ամենահայտնիներից են Low Deep-ի և Тимати-ի տեսահոլովակները։ Բազում սիրահար զույգեր են այստեղ գրկախառնվել, նկարվել, հիշողություններ ստեղծել։ Այն իրապես եղել է Սևանի ամենագեղեցիկ կետերից մեկը եթե ոչ հենց ամենագեղեցիկը։ Ցավոք, այս տարի տնակն ամբողջությամբ ապամոնտաժում են։ Պատճառը լճի բարձրանալը չէ։ Պատճառը որոշ «մարդկանց» անմարդկային վերաբերմունքն է գեղեցիկի, ուրիշի ստեղծած արժեքի նկատմամբ։ Տնակի տերեր նշում են, որ արդեն հոգնել են ամեն անգամ ուրիշների կոտրած, փչացրածը վերականգնելուց։ Որքան էլ հուշեր շատ են, որքան էլ դժվար է սեփական ձեռքերով ստեղծած գեղեցիկը վերացնել, նրանք որոշեցին գնալ այդ քայլին։ Բայց այս պատմության մեջ մի լավ կողմ կա։ Ասում են բազմաթիվ գաղափարներ կան և գուցե շուտով մենք կտեսնենք մի նոր, ավելի թարմ շնչով ու ոչ պակաս գեղեցիկ մի կառույց, որ ևս կդառնա Սևանի այցեքարտերից։