Подпишитесь на наш Telegram-канал, чтобы всегда быть в курсе вариантов отдыха, скидок и событий на Севане.
ПодписатьсяՎերջապես ամառ է, լողափնյա սեզոնը բացված է, արձակուրդ, հանգիստ, բայց... Բայց մի մեծ հարց է այսօր առաջացել լողափնյա հանգստի սիրահարների շրջանում. ու՞ր գնալ։
Դեռևս նախորդ տարվանից բուռն քննարկվում էր Սևանա լճի ջրի վիճակը։ Կապուտակ Սևանը վերածվել էր կանաչ Սևանի։ Թերևս այս տարի էլ պակաս ակտուալ չէ այդ թեման։ Ասում են, թե ջուրը պղտոր է, թունավոր է և նմանատիպ բազում «գիտական փաստեր»։
Ամեն ամառ մեր սիրելի լճի համար գալիս է մի շրջան, երբ ջրիմուռները սկսում են ծաղկել, ինչից էլ ջուրը կանաչում է, բայց չի դառնում թունավոր։ Այս տարվա նորմայից բարձր հունիսի ջերմաստիճանն ու մի շարք այլ գործոններ, հանգեցրեցին նրան, որ լողափնյա սեզոնի հենց սկզբից լճի որոշ հատվածներում ջուրը բավականին կանաչ էր: Չգիտես ինչու, վատ լուրերը շատ արագ տարածվում են: Ու շատերը հիմա խոսում են լճի կանաչ հատվածների մասին: Բայց այն, որ լճի շատ հատվածներում ջուրն առաջվա պես մաքուր է, շատերին չի էլ հետաքրքրում:
Մենք չենք տարածում կանաչ Սևանի մասին նյութեր: Մենք պնդում ենք, որ կան բազում մաքուր լողափեր: Բոլոր թերահավատներին հրավիրում ենք Սևան քաղաքի հանրային լողափ. մաքուր ափ, պարզ ջուր, տաք ու հաճելի արև և, ամենակարևորը, անվճար հանգիստ։ Եվ նման էլի շատ ափեր կան, որտեղ կարող եք կազմակերպել լիարժեք հանգիստ։ Այնպես որ, Սևանը ինչքան էլ կանաչի, այն միևնույն է կանչում է բոլորիս վայելելու և զովանալու այս ամռան տապին։