Balance Art- Ռաֆայել Մանուկյան

Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

Բաժանորդագրվել
Balance Art- Ռաֆայել Մանուկյան

Քարը քարի վրա դնելը  տարբեր մարդիկ տարբեր ձև են հասկանում։ Ոմանք այդ գործողությունը վերածում են արվեստի ու ստեղծում են անհավանական թվացող կոմպոզիցիաներ։ Առարկաները հավասարկշռելը որպես արվեստի ճյուղ տարածված է Ճապոնիայում, Սկանդինավյան երկրներում։ Իսկ Հայաստանում այդ ոլորտում ստեղծագործում է քանդակագործ  Ռաֆայել Մանուկյանը։ Նրա ինքնատիպ գործերը զարմացրել են շատերին։ Սկզբում փորձել է հետաքրքրությունից ելնելով, հետո դարձել է  հոբբի, իսկ հիմա պատրաստվում է ցուցահանդես կազմակերպել այդ գործերով։ Ցավոք, ի տարբերություն  մյուս արվեստի գործերի, կոմպոզիցիաները երկար չեն ապրում: Այն պետք է տեսնել հենց տեղում, կամ լուսանկարներով։ 

 

Թվում է, թե պինդ նյարդեր պետք է ունենալ արդյունքի հասնելու համար։ Իրականում, երբ սկսում էս փորձել, այն ավելի շատ հանգստացնում է և հիանալաի արտ-թերապիայի տարբերակ է։
Հետևեք Ռաֆայել Մանուկյանի ինստագրամի էջին

Վերջին նյութերը
Սեղմեք այո, եթե ցանկանում եք բաժանորդագրվել մեր կայքի նորություններին։