Սևանի Երազանքի այգին

Սևանի Երազանքի այգին

«Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպութունն իր գործունեության 10ից ավելի տարիների ընթացքում բազմաթիվ մշակութային, կրթական, սոցիալական և էլի շատ տարբեր բնույթի  ծրագրեր է իրագործել Սևան քաղաքի կյանքում գեղեցիկ գույներ ավելացնելու համար։ Այդ ծրագրերից ամենահայտնիներն են «Սևան միջազգային երաժշտական փառատոն»-ը, որը ամեն տարի իրական տոն է պարգևում քաղաքին, և Բոհեմ արվեստանոց թեյարանը, որ Սևանում գործող մշակութա-ժամանցային անկյունն է և Սևան քաղաք եկող զբոսաշրջիկների սիրված վայր։

Հիմա հերթը Երազանքների այգունն է։ Սևան քաղաքը լճին կապող բավական մեծ հատվածը, որը ժամանակին նախատեսված է եղել բազմաֆունկցիոնալ զբոսայգի ստեղծելու համար, այժմ անմխիթար վիճակում է։ Երիտասարդական ակումբը տարբեր միջոցներ է ձեռնարկում գումար հայթայթելու և երազանքների այգին քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։ Դրամահավաքի հավաքված ամբողջ գումարն ուղղվելու է այգու բարեկարգմանը։  

Եվ ինչպես Սևան ԵրԱկ-ն է ասում՝ եկեք միասին ստեղծենք այնպիսի այգի, որ դառնա մեր քաղաքի այցեքարտը, որ հարմար լինի և մեզ համար, և մեր քաղաքի հյուրերի համար ...

Մի կաթիլը դույլի մեջ ոչինչ է, բայց ամեն մեկիս մի կաթիլով դույլը կարող ենք լցնել))

Այգու զարգացմանն ուղղված քո ներդրումը կարող ես կատարել հետևյալ հաշվեհամարներին՝

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

220203350123000 AMD

220203350032001 USD

VISA 4355043921377183

  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
  • Սևանի Երազանքի այգին
Վերջին նյութերը