Ի՞նչ կարող է անել զբոսաշրջիկը Սևանում

Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

Բաժանորդագրվել
Ի՞նչ կարող է անել զբոսաշրջիկը Սևանում

Սևանի տուրիստական հնարավորությունները գրեթե չեն օգտագործվում։ Անվիճելի փաստ է, որ Հայաստան եկած զբոսաշրջիկներից 10-ից 9ը լինում են Սևանա թերակղզում, հիանում Սևանավանքով, հեռվից վայելում լճի գեղեցկությունը ու շարունակում են ճանապարհը դեպի Դիլիջան։ Զբոսաշրջիկը ինքնակամ գալիս է Սևան, բայց մենք ունենք խնդիր Սևանում պահելու։ Լողափերի մատուցած ծառայությունները մեղմ ասած հետաքրքիր չեն զբոսաշրջիկին։ Ամեն ծառի տակ դրված մանղալով, երկաթից տաղավարներով ոչ ոքի չես գայթակղի, իսկ կիսաներկված տնակները, որոնց համար հյուրանոցի գներ են ուզում, վերջնականապես սպանում են տուրիստի մեջ Սևանում մնալու ցանկությունը․․․

Զբաղմունքներ, որ կան Սևանում, բայց քչերն են օգտվում դրանցից

  1. Ջրային կատապուլտ
  2. Առագաստանավային զբոսանք մեծ Սևանում
  3. Պարապլանով թռիչք
  4. Նավով այց որորների կղզի
  5. Խմբով զբոսանք ձիերով
  6. Սրճարան լճի վրա
  7. Ջրային դահուկներ
  8. Դայվինգ
Վերջին նյութերը
Սեղմեք այո, եթե ցանկանում եք բաժանորդագրվել մեր կայքի նորություններին։