«Ժայռի» տնակի պատմությունը

Բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին Սևանում հանգստի տարբերակների, զեղչերի, միջոցառումների մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

Բաժանորդագրվել
«Ժայռի» տնակի պատմությունը

«Ժայռ» լողափի այս տնակը կառուցվել է 2001թվականին։ Այն կառուցվել է Ժայռ հասարակական կազմակերպության հիմնադիր Ալիկ Մինասյանի և ընկերների ջանքերով և ձեռքերով։ Սկզբում տնակը 3 հարկ է եղել և բավականին հեռու է եղել ափից։ Երբ ջուրը բարձրացել և հասել է տնակին, առաջին հարկը ապամոնտաժել են, և տնակը ստացել է մեզ արդեն ծանոթ տեսքը։ Տնակը միշտ ծառայել  է ընտանիքի, ընկերների և լավ մարդկանց համար։ Տնակը կոմերցիոն նպատակով վարձով չեն տվել։ Բազմաթիվ տեսահոլովակներ են նկարվել այստեղ, ֆիլմերից հատվածներ։ Ամենահայտնիներից են Low Deep-ի և Тимати-ի տեսահոլովակները։ Բազում սիրահար զույգեր են այստեղ գրկախառնվել, նկարվել, հիշողություններ ստեղծել։ Այն իրապես եղել է Սևանի ամենագեղեցիկ կետերից մեկը եթե ոչ հենց ամենագեղեցիկը։ Ցավոք, այս տարի տնակն ամբողջությամբ ապամոնտաժում են։ Պատճառը լճի բարձրանալը չէ։ Պատճառը որոշ «մարդկանց» անմարդկային վերաբերմունքն է գեղեցիկի, ուրիշի ստեղծած արժեքի նկատմամբ։ Տնակի տերեր նշում են, որ արդեն հոգնել են ամեն անգամ ուրիշների կոտրած, փչացրածը վերականգնելուց։ Որքան էլ  հուշեր  շատ են, որքան էլ դժվար է սեփական ձեռքերով ստեղծած գեղեցիկը վերացնել, նրանք որոշեցին գնալ այդ քայլին։ Բայց այս պատմության մեջ մի լավ կողմ կա։ Ասում են բազմաթիվ գաղափարներ կան և գուցե շուտով մենք կտեսնենք մի նոր, ավելի թարմ շնչով ու ոչ պակաս գեղեցիկ մի կառույց, որ ևս կդառնա Սևանի այցեքարտերից։

Վերջին նյութերը
Սեղմեք այո, եթե ցանկանում եք բաժանորդագրվել մեր կայքի նորություններին։